Արայիկ Հարությունյանը նոր նախարար է նշանակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Նորայր Յակովի Մկրտչյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: